Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբակայանում անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ
Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբակայանում անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբակայանում անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով, որտեղ կողմերը քննարկել են Վրաստանի 2019 թվականի ամենամյա ազգային ծրագրի գնահատման փաստաթուղթը և հակամարտության խաղաղ կարգավորման և հաշտեցման հարցերը:

Հանդիպմանը վրացական կողմը ներկայացնում էին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Նիստի շրջանակներում նախարարի առաջին տեղակալը դաշինքի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին սպառիչ տեղեկություն է փոխանցել այն բարեփոխումների մասին, որոնք իրականացվել են տարեկան ազգային ծրագրի 2019 թվականի փաստաթղթով հաշվի առնված պարտականությունների շրջանակներում և ընդգծել երկրի կողմից ունեցած առաջընթացը:

Հանդիպմանը դաշնակիցների կողմից շատ դրական է գնահատվել Վրաստանի կողմից տարեկան ազգային ծրագրի կատարումը, երկրում իրականացված ժողովրդավարական, էկոնոմիկայի և պաշտպանության սեկտորի բարեփոխումները:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի դինամիկային: