Բրյուսելում կայացել է Փաշինյան-Ալիև կարճատև հանդիպումը
Բրյուսելում կայացել է Փաշինյան-Ալիև կարճատև հանդիպումը

Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կարճատև հանդիպումը:

«Հնարավոր չէ լուծել որեւէ հակամարտություն՝ կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի հետաքրքրությունների վրա, որովհետեւ կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ։ Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան։ Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որպեսզի հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպումը դեռևս ծրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ բանակցությունները կշարունակվեն:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Բրյուսելում ներկա են գտնվել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին, որը նվիրվել է «Արևելյան գործընկերության» 10-րդ հոբելյանին: