Բրյուսելում ընդունել ենք փաստացի գործողությունների պլան, որտեղ արտացոլված է, թե ինչպես շարժվենք դեպի ապագա
Բրյուսելում ընդունել ենք փաստացի գործողությունների պլան, որտեղ արտացոլված է, թե ինչպես շարժվենք դեպի ապագա

Այն համատեքստում, որ համատեքստում մենք գտնվում ենք ընդունված փաստաթղթերի և այն ձեռքբերումների ֆոնին, որն այժմ ունի Վրաստանը, միանշանակ դրական ենք կարող գնահատել Թրամփի հայտարարությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Առաջին ալիքի հետ բացառիկ հարցազրույցում:

«Վրաստանի անդամակցության հարցով որոշումը ընդունվել է շատ կայուն կերպով և այդ որոշումը կայուն կերպով է ընդունվել Ռուսաստանի ագրեսիայի ճանաչման փաստաթղթերին զուգահեռ: Որտեղ է Վրաստանը, ինչ մարտահրավերների առջև է Վրաստանը, այս երկու հարցականները բերված են նույն փաստաթղթում»,- հայտարարում է Վրաստանի նախագահը:

Նրա խոսքով, Դոնալդ Թրամփի այսօրվա գնահատականը փաստացի իրականություն է և այս փաստացի իրականության ճանաչմամբ նրա հավաստիացումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:

«Մենք գիտենք, որ 29 երկրների միջև չկա համաձայնություն, որ այդ քայլն արվի այսօր: Մենք Բրյուսելում ընդունել ենք փաստացի գործողությունների պլան, որտեղ արտացոլված է, թե այս կետից ինչպես շարժվենք դեպի ապագա»,- նշում է Վրաստանի նախագահը: