Բրյուսելում ասոցացման խորհրդի նիստին Վրաստանի վարչապետին դիմավորելու է լավ տրամադրություն. Կառլ Հարցել
Բրյուսելում ասոցացման խորհրդի նիստին Վրաստանի վարչապետին դիմավորելու է լավ տրամադրություն. Կառլ Հարցել

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարում է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մի քանի շաբաթից ներկա է գտնվելու, Բրյուսելում կայանալիք ասոցացման խորհրդի նիստին: Այս մասին դեսպանը հայտարարել է լրագրողների հետ զրուցելու ժամանակ:

«Ցանկանում եմ ասել և հույս ունեմ ոչ մի գաղտնիք չեմ բացահայտում, որ մի քանի շաբաթից անց է կացվելու ասոցացման խորհրդի նիստ, որին մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնելու վարչապետ Մամուկա Բախտաձեն: Ցանկանում եմ նշել, որ նրան այնտեղ սպասվում է լավ միջավայր: Գիտեք, որ Վրաստանը Եվրամիության համար համարվում է շատ լավ գործընկեր:

Բնական է Բրյուսելյան հանդիպմանը կլինեն նաև դիտողություններ, առանձնապես այն հարցերի նկատմամբ, թե ինչպես պետք է հզորացնենք կառուցվածքային բարեփոխումները և ավելի լավ օգտագործենք այն հնարավորությունները, որոնք Վրաստանին տալիս է խորը և համապարփակ համաձայնագիրը, առանձնապես առևտրի մասով: Հանդիպմանը հավանաբար կզրուցեն նաև նախագահական ընտրությունների ժամանակ թերությունների մասին, որոնք մատնանշված են բոլոր եզրահանգումներում, իսկ դա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը լավ պատրաստվի 2020 թվականի ընտրությունների համար»,-հայտարարել է Կառլ Հարցելը: