Բռնազավթված տարածքներում իրավիճակը վատթարացել է, ցավոք փաստացի բռնազավթման գործընթացը շարունակվում է. Դավիթ Զալկալիանի
Բռնազավթված տարածքներում իրավիճակը վատթարացել է, ցավոք փաստացի բռնազավթման գործընթացը շարունակվում է. Դավիթ Զալկալիանի

Բռնազավթված տարածքներում իրավիճակը վատթարանում է, ցավոք շարունակվում է փաստացի բռնակցման և բռնազավթման գործընթացը,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունենալուց հետո, վեհաժողովի անդամների հարցերին պատասխանելիս:

Զալկալիանին խոսել է նաև վրաց բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի խնդրի մասին:

«Շարունակվում է փշալարերի և արհեստական ​​պատնեշների տեղադրումը: Այս գործողությունը շարունակվում է նաև այս պահին, երբ այստեղ զրուցում ենք: Ես ցանկանում եմ նաև հիշել առևանգումների և ապօրինի կալանքի դեպքը, երբ ձերբակալվել էր բռնազավթված գծի մոտ հիվանդին տեսակցելու այցելած բժիշկը, ինչը ցնցող փաստ էր: Միակ գործիքը, որը մենք ունեինք դա միջազգային հանրության համախմբվածությունն էր»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Նախարարի խոսքով, պետք է ճնշում գործադրվի այն ուժի վրա, որը վերահսկում է բռնազավթված տարածքները:

«Մենք պետք է ճնշում գործադրվի այն ուժի վրա, որը վերահսկում է բռնազավթված տարածքները: բռնազավթված տարածքներին հասանելիությունը՝ սա ևս մեկ կարևոր մարտահրավեր է, որին հանդիպում ենք ամեն օր: Վերջին օրինակը Ցխինվալի տարածաշրջանի, Ախալգորիի շրջանն է, որտեղ մեկ անգամ ևս խախտվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները`տեղաշարժի ազատությունը: Այս մարտահրավերին մենք բախվում ենք երկու տարածաշրջանում, որոնք բռնազավթված են: Աբխազիայում, Գալիի շրջանում, որտեղ էթնիկ վրացիներին ստիպում են հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից: Նրանք չունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք, չունեն անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու հնարավորություն, չունեն գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ և դա տեղի է ունենում 21-րդ դարում, ինչը անընդունելի է: Սա պետք է քննարկվի միջազգային բոլոր ձևաչափերով: Դրան արձագանքելու միակ միջոցը `անընդհատ այս խնդրի մասին խոսելն է և միջազգային հանրության ուշադրությունը: Մենք չպետք է աչք փագենք այս անօրեն գործողությունների վրա, հակառակ դեպքում դա կխրախուսի բռնազավթիչ ուժին, Ռուսաստանի դաշնությանը, շարունակել այս ապօրինի գործողությունը»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Թողնել մեկնաբանություն