Բռնազավթված տարածաշրջանների վերաինտեգրման համար Վրաստանը կարող է օգտվել Խորվաթիայի փորձից. Խորվաթիայի վարչապետ
Բռնազավթված տարածաշրջանների վերաինտեգրման համար Վրաստանը կարող է օգտվել Խորվաթիայի փորձից. Խորվաթիայի վարչապետ

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի խոսքերով, Վրաստանը և ՈՒկրաինան բռնազավթված տարածաշրջանների վերաինտեգրման համար կարող են օգտագործել Խորվաթիայի փորձը:

Այս հայտարարությունը Անդրեյ Պլենկովիչը արել է Մյունհենի անվտանգության կոնֆերանսին ելույթ ունենալու ժամանակ:

Նրա խոսքերով, Խորվաթիային տարածքների վերաինտեգրման գործընթացում օգնել են որոշումները, որոնք հիմնվել են «ազդեցության և դիվանագիտության» վրա:

«Մենք ունեինք երկու ելք, ռազմական և դիվանագիտական: Ելքը, որը հիմնված էր ազդեցության և դիվանագիտության վրա մեր տարածքների վերաինտեգրման գործում տվել է մեծ արդյունք»,-հայտարարել է Խորվաթիայի վարչապետը:

Իր ելույթի ժամանակ Խորվաթիայի կառավարության ղեկավարը աջակցել է Վրաստանի և ՈՒկրաինայի եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: