Բռնազավթված Հարավային Օսիայի խամաճիկային ռեժիմը Ռուսաստանի հետ ձևակերպել է երկքաղաքացիության մասին այսպես կոչված պայմանագիր
Բռնազավթված Հարավային Օսիայի խամաճիկային ռեժիմը Ռուսաստանի հետ ձևակերպել է երկքաղաքացիության մասին այսպես կոչված պայմանագիր

Բռնազավթված Հարավային Օսիայի խամաճիկային ռեժիմը Ռուսաստանի հետ ձևակերպել է երկքաղաքացիության մասին այսպես կոչված պայմանագիր:

Պայմանագրի համաձայն, բռնազավթված Հարավային Օսիայի չափահաս բնակիչները իրավունք կունենան պարզեցված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:

Նշվում է նաև, որ երկու կողմերի քաղաքացիներն օգտվում են սոցիալական պաշտպանության, կրթության, բժշկական օգնության իրավունքից, այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նրանք մշտապես բնակվում են: Միևնույն ժամանակ, կողմերից մեկն իրավունք ունի նման անձանց տրամադրել իրավունքներ և նպաստներ, նույնիսկ եթե նրանք ապրում էին մյուս կողմի տարածքում:

Պայմանագիրը վավեր է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կշարունակվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածում, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի պայմանագրի դադարեցման մասին հինգ տարի ժամկետի ավարտից վեց ամիս շուտ:

Այսպես կոչված պայմանագիրը ստորագրեցին Ցխինվալի խամաճիկային ռեժիմի ներկայացուցիչ Դմիտրի Մեդոևը և Ռուսաստանի ներկայացուցիչ՝ Մարատ Կուլախմետովը: Ավելի վաղ համաձայնագիրը հաստատել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: