Բռնազավթված Գագրայում հրդեհը մոտենում է բնակելի տներին
Բռնազավթված Գագրայում հրդեհը մոտենում է բնակելի տներին

Բռնազավթված Աբխազիայի Գագրա շրջանում մասշտաբային հրդեհը մոտեցել է բնակելի տներին: Մամուլի փոխանցմամբ, հրդեհի օջախները բնակավայրերից 150 մետր հեռու է:

Տարածված տեղեկությամբ, բռնազավթող ռեժիմի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում կտարհանեն բնակչությանը:

Տեղի մամուլի փոխանցմամբ, հրդեհի օջախներ են կրկին բռնկվել Աթոնում: Գալիի շրջանում, որտեղ մինչ այդ հրդեհը վնասել էր 9 գյուղ, նոր հրդեհներ չեն բռնկվել: