Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունները, ինչպես և նմանատիպ այլ գործընթացներ, չեն ունենա որևէ օրինականություն. Քեթևան Ցիխելաշվիլի
Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունները, ինչպես և նմանատիպ այլ գործընթացներ, չեն ունենա որևէ օրինականություն. Քեթևան Ցիխելաշվիլի

Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունները, ինչպես և նմանատիպ այլ գործընթացներ, չեն ունենա որևէ օրինականություն,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Պետնախարարի խոսքով, այսպես կոչված ընտրությունները չեն արտահայտում Աբխազիայի տարածաշրջանի բնիկ ժողովրդի կամքը, երբ բնակչության մեծ մասը տեղահանված է:

«Այս գործընթացը, այսպես կոչված ընտրությունները, ինչպես և նմանատիպ այլ գործընթացներ, որևէ օրինականություն չեն ունենա: Իրավական այլ ասպեկտներից բացի, այն չի կարող արտահայտել Աբխազիայի բնիկ բնակչության կամքը, որովհետև բնակչության մեծամասնությունը տեղահանված է:

Ինչ վերաբերում է այս գործընթացներին, ապա մեզ համար պարզ է, որ բոլոր զարգացումները պետք է տեղի ունենան խաղաղ, քանի որ մեզ համար նույնպես կարևոր է մեր բնակչության վիճակը, ովքեր բնակվում են այնտեղ: Հատկապես այն դեպքում, երբ բռնազավթման պատճառով զարգացում տեղի չի ունենում: Շատ մարդիկ հիասթափված են և զգում են, որ բռնազավթման պայմաններում հայտնվել են մեկուսացման մեջ», – հայտարարել է  Քեթևան Ցիխելաշվիլին:

Պետնախարարի հայտարարությամբ,  պետության ջանքերը ուղղված են բնակչության իրավիճակի բարելավմանը: