Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընդիմադիրները դադարեցրել են ցույցերը
Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընդիմադիրները դադարեցրել են ցույցերը

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված կառավարությունը և այսպես կոչված ընդիմությունը հասել են համաձայնության:Ինչպես գրում է տեղական մամուլը, կողմերի միջև ձեռք բերված համաձայնության համաձայն, այսպես կոչված նախագահական ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 26-ին: Ինչպես հայտնի է, մինչ այդ ընտրությունները պետք է անց կացվեին հուլիսի 21-ին:

Ինչպես գրում է մամուլը, այսպես կոչված ընդիմադիր, Ասլան Բժանիայի ընտանիքը համաձայնել է ընտրությունների նոր ամսաթվի հետ, քանզի գտնում են, որ ընդիմադիրը կարող անց կացնել նախընտրական քարոզարշավ:

Բռնազավթված Աբխազիայում, այսպես կոչված ընդիմությունը անժամկետ ցույցեր անցկացնելու մասին հայտարարել էր այն բանից հետո, ինչ դե-ֆակտո խորհրդարանը հրաժարվել է ընտրությունները հետաձգել մինչև աշուն: Ընդիմադիրները ընտրությունների հետաձգումը պահանջել են Ասլան Բժանիայի առողջական վիճակից ելնելով: Ընդիմադիրները գտնում են, որ հավանաբար Բժանիային թունավորել են:

Համաձայնելուց հետո այսպես կոչված ընդիմությունը դադարեցրել է ցույցերը: