Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայում անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 467 մարդ, որտեղից «կովիդ 19»-ը հաստատվել է 113 մարդու մոտ:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 118 կովիդ վարակված պացիենտ, նրանցից 26-ի վիճակը ծանր է:

Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում արձանագրված է կորոնավիրուսի 3 952 դեպք, ապաքինվել է 1 474 մարդ, մահացել է 36 պացիենտ: