Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք

Բռնազավթիչ ռեժիմի տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 229 մարդ, նրանցից 32-ի մոտ ախտորոշվել է «կովիդ 19»:

Նրանց հաղորդմամբ, վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 120 կորոնավարակակիր պացիենտ: Նրանցից 17-ի վիճակը ծանր է:

Բռնազավթիչ ռեժիմի հաղորդմամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 650 դեպք, ապաքինվել է 11 901 անձ: Մահացել է 195 կովիդ վարակված պացիենտ: