Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ

Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջին օր ու գիշերվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 217 մարդ, նրանցից 19-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Բռնազավթված տարածաշրջանի 4 կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 51 վարակակիր, որոնցից 9-ի վիճակը ծանր է:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ:

Ընդհանուր առմամբ, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 206 մարդ: Համավարակի ընթացքում տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 617 դեպք և ապաքինվել է՝ 12 610 պացիենտ: