Բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում միջազգային չվերթներ չեն իրականացվի, քանզի դա դեմ է միջազգային իրավունքին. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
Բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում միջազգային չվերթներ չեն իրականացվի, քանզի դա դեմ է միջազգային իրավունքին. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն

Բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում, կոնկրետ Սոխումիի օդանավակայանում միջազգային չվերթներ չեն իրականացվի, քանզի դա դեմ է միջազգային իրավունքի, քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կարգին և Վրաստանի օրենսդրությանը,-այսպես է արձագանքել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, ռուսական մամուլով տարածված լրատվությանը Սոխումիի օդանավակայանի հնարավոր շահագործման և միջազգային թռիչքների հնարավոր մեկնարկին:

«Բռնազավթված տարածքների մասին Վրաստանի օրենքով, Աբխազիայի տարածաշրջանում և նրա օդային տարածքում գործում է արտակարգ իրավիճակների ռեժիմ, որն արգելում է թռիչքներ իրականացնել տարածաշրջանի օդային տարածքով:

Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ICAO), բնական է աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Վրաստանի օդային տարածքի միասնությանը: ICAO-ի օրենքների համաձայն, Սոխումիի օդանավակայանը և համապատասխան օդային տարածքը փակ է 1993 թվականից: Այսպիսով բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում միջազգային չվերթներ չեն իրականացվի: Վրաստանիտրանսպորտային վարչությունը կօգտվի բոլոր հնարավոր միջոցներից, այդ թվում միջազգային մեխանիզմներից, որ պահպանվի ICAO-ի չափանիշները,-հայտարարում են արտաքին գործերի նախարարությունում: