Բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո նախագահի աշխատակազմի շենք են ներխուժել այսպես կոչված ընդիմության ներկայացուցիչները
Բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո նախագահի աշխատակազմի շենք են ներխուժել այսպես կոչված ընդիմության ներկայացուցիչները

Բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո նախագահի աշխատակազմի շենք են ներխուժել այսպես կոչված ընդիմության ներկայացուցիչները։

Ցուցարարները բողոքում են այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքի դեմ, որի համաձայն բռնազավթած Աբխազիայի այսպես կոչված կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով հաղթել է Ռաուլ Խաջիմբան։ Ցուցարարները կոտրել են շենքի հիմնական մուտքի դուռը և ապակիները։ Ցույցին մասնակցում է մոտ 500 մարդ։

Դե ֆակտո նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերն անց են կացվել 2019 թվականի օգոստոսի 25֊ին և սեպտեմբերի 8֊ին։ չճանաչված հանրապետության այսպես կոչված կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող է ճանաչել Ռաուլ Խաջիմբային։ Նա այսպես կոչված ընտրությունների առաջին փուլում ստացել էր ձայների 47, 39 տոկոսը, իսկ Ալխաս Կվիցինիան 46,17 տոկոս։ Երկրորդ փուլում ձայների 66,55 տոկոսով հաղթել էր Ռաուլ Խաջիմբան։