Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահության թեկնածու, Ալխաս Կվիցինիան պատրաստվում է բողոքարկել այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահության թեկնածու, Ալխաս Կվիցինիան պատրաստվում է բողոքարկել այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության առաջնորդ, Ալխաս Կվիցինիան հայտարարում է, որ չի ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստվում է հայց մտցնել դատարան: Նա այսպես կոչված դատարանին դիմելու է սեպտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում, այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվել սեպտեմբերի 8-ին: Սեպտեմբերի 9-ին, բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ձայների 47,39 տոկոսով հաղթող է հայտարարել Ռաուլ Խաջիմբային:

Այսպես կոչված ընդդիմությունը պահանջում է այսպես կոչված ընտրությունների կրկին անցկացում: