Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված ընտրություններին գերմանացի պատգամավորների այցը ֆինանսավորել է ռուսական կողմը. Վլադիմիր Կոստանդինիդ
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված ընտրություններին գերմանացի պատգամավորների այցը ֆինանսավորել է ռուսական կողմը. Վլադիմիր Կոստանդինիդ

Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրություններին ներկա գտնվող անձինք չեն ունեցել որևէ իրավասություն և կարգավիճակ այն կառույցներից, որոնք ներկայացնում են,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոստանդինիդը խոսելով այս հարցի շուրջ:

Կոստանդինիդի խոսքով, բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահական ընտրություններին Գերմանիայից երկու պատգամավորի ներկայությունը անձնական այց էր:

«Արտաքին գործերի նախարարությունը աշխատում էր կանխարգելիչ ռեժիմով բոլոր գործընկեր երկրների հետ, հատկապես այն երկրների, որոնց մասին տարածվել էր որոշ տեղեկություններ, այդ թվում աբխազական մամուլում: Հնարավոր է այսպես կոչված դիտորդների թիվը լիներ ավելի շատ, եթե ոչ արտաքին գործերի նախարարության աշխատանքը:

Ինչ վերաբերում է այս երկու պատգամավորներին Գերմանիայից, ապա նրանք չեն ունեցել ոչ մի իրավասություն և կարգավիճակ այն կառույցներից որոնք ներկայացնում են», – հայտարարել է Վլադիմիր Կոստանդինիդը:

Նրա խոսքով, գերմանացի օրենսդիրները գտնվում էին Ռուսաստանի ազդեցության տակ: