Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված արտակարգ իրավիճակների նախարարություն. Վրաստանից օգնությունը անընդունելի է
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված արտակարգ իրավիճակների նախարարություն. Վրաստանից օգնությունը անընդունելի է

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոջված արտակարգ իրավիճակների նախարար Լեվ Կվիցինիան հայտարարում է, որ Աբխազիայի համար «անընդունելի է Վրաստանի օգնությունը»: Կվիցինիայի հայտարարությունը հրապարակվել է «Կովկասի արձագանքը» հրատարակության կողմից:

Լրագրողը Կվիցինիային հարցրել է հրդեհները մարելու հարցում Վրաստանի առաջարկի մասին:

«Ես ձեզանից առաջին անգամ եմ լսում, որ Վրաստանը մեզ ինչ-որ բան է առաջարկում, Վրաստանի օգնությունը մեզ համար անընդունելի է, ուստի սուտ է: Ոչ մի բանակցություն չի եղել, ոչ մի փորձ չի եղել, և չի էլ կարող լինել: Մենք երբեք վրացիների հետ շփում չենք ունեցել», – հայտարարել է Կվիցինիան:

Բռնազավթված Աբխազիայի արտակարգ իրավիճակների դե ֆակտո նախարարը ասում է նաև, որ իրենք օգնության խնդրանքով չեն դիմել Ռուսաստանին, քանի որ դրա կարիքը չկա: Ինչ վերաբերում է հրդեհաշիջման աշխատանքներին ավիացիայի ներգրավմանը, Կվիցինիան ասում է, որ դրա համար անհրաժեշտ վառելիք չունեն:

«Ինչ վերաբերում է հրդեհը մարելուն, մենք ոչինչ չենք խնդրել, դրա անհրաժեշտություն չկա, քանի դեռ բնակչությանը վտանգ չի սպառնում: Ես կբացատրեմ, որ ավիացիոն աշխատանքի մեկ օրը մոտ 50 տոննա վառելիք է, մենք այդքան վառելիք չունենք, դա անհնար է», – նշել է նա:

Լեվ Կվիցինիան ասում է, որ հրդեհների հետ կապված իրավիճակը վերահսկվում է, և ըստ օդերևութաբանական կանխատեսումների, հունվարի 9-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: