Բռնազավթման դեմ բողոքելու նպատակով Մցխեթայից Ատոց գյուղ է շարժվում ավտոսարասյուն
Բռնազավթման դեմ բողոքելու նպատակով Մցխեթայից Ատոց գյուղ է շարժվում ավտոսարասյուն

Վրաստանի քաղաքացիները բողոքում են սողացող բռնազավթման դեմ: Ավտոմեքենաների շարասյունը Թբիլիսիից մեկնել է Մցխեթա, որտեղից ցույցի մասնակիցները ուղևորվել են դեպի Քարելիի շրջանի Ատոց գյուղը:

Ավտոշարասյան և ընդհանրապես ցույցի կազմակերպիչը Դավիթ Քացարավան է, որը գտնվում է Ատոցում: Քացարավայի խոսքերով բռնազավթման դեմ բոլորը միասին բողոքելու են հենց Ատոց գյուղում:

Քաղաքացիների խոսքերով, նրանք որոշում են ընդունել կազմել ավտոշարասյուն, քանզի դա ավելի երևացող ակցիա է և որ բոլորը տեսնեն, որ Վրաստանը չի հանդուրժի օկուպացիան:

Մեքենաների վրա տեղադրված են Վրաստանի պետական դրոշները և նրանք այս պահին գտնվում են հիմնական մայրուղու վրա: