Բռնազավթիչ ուժերի կողմից անօրեն ձերբակալությունները վնասում են տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրը և բարդացնում են տեղացի բնակչության առօրյան.ՊԱԾ
Բռնազավթիչ ուժերի կողմից անօրեն ձերբակալությունները վնասում են տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրը և բարդացնում են տեղացի բնակչության առօրյան.ՊԱԾ

Պետական ​​անվտանգության ծառայության հաղորդմամբ, բռնազավթիչ ուժերի կողմից անօրեն ձերբակալությունները վնասում են տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրը և բարդացնում են տեղացի բնակչության առօրյան:

«Այս տարվա հունիսի 6-ին, Ծալենջիխայի մունիցիպալիտետի Փախուլանի գյուղի մերձակայքում, բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով ձերբակալել են երեք մարդու:

Նույն պահին ակտիվացել է թեժ գիծ և տեղեկությունը փոխանցվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը: Դեպքի մասին տեղեկացվել են Ժնևան միջազգային բանակցությունների համանախագահները և մեր միջազգային գործընկերները:

Գործի են դրվել առկա բոլոր լծակները և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում ձերբակալված անձանց շուտափույթ ազատ արձակման համար:

Բռնազավթիչ ուժերի կողմից անօրեն ձերբակալությունները վնասում են տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրը և բարդացնում են տեղացի բնակչության առօրյան»,- ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ: