Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեն ազատվել է ապօրինի բանտարկությունից
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեն ազատվել է ապօրինի բանտարկությունից

Զազա Գախելաձեն ազատ է արձակվել, – այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել էր 2020 թվականի հուլիսի 11-ին ՝ Սխվիլոյի ամրոցի տարածքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից:

Փաստացի իշխանությունները Զազա Գախելաձեին, այսպես կոչված սահմանը խախտելուց բացի, մեղադրում էր նաև զինծառայողի կյանքը խլելու փորձի մեջ: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ին, բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված դատարանը Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: