Բռնազավթիչ ռեժիմի կողմից դիտորդների ձերբակալության փաստով, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում անց է կացնելու հանդիպումներ
Բռնազավթիչ ռեժիմի կողմից դիտորդների ձերբակալության փաստով, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում անց է կացնելու հանդիպումներ

Եվրամիության առաքելության դիտորդների ձերբակալությունը լուրջ միջադեպ է, Եվրամիության դիտորդական առաքելությունը նպաստում է խաղաղության պահպանմանը, այն փաստը, որ նման առաքելությունը կանգնում է մարտահրավերների առջև, իհարկե, շատ մեծ խնդիր է,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժան-Կրիստոֆ Բելիարը:

Ինչպես նշում է Ժան-Կրիստոֆ Բելիարը, Եվրամիությունը անպայման քննարկելու է այս հարցը:

«Պատասխանատու անձինք կունենան հանդիպումներ այն հարցով, թե ինչպես և ինչու է տեղի ունեցել այս միջադեպը: Վրաստանի այս շրջանում իրավիճակի կայունացումը մեզ համար շատ կարևոր է, և մենք կշարունակենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ: Մեր հատուկ ներկայացուցիչը կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպելու է ռուս գործընկերների հետ: Մենք բարձր ենք գնահատում Ժնևի ձևաչափը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, քանի որ Եվրամիությունը  հիմնված է այդ մոտեցումներով: Հետևաբար, մենք հույս ունենք, որ այս  հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, և մենք կստանանքդիվանագիտական ​​պատասխան»,- ասել է Ժան-Կրիստոֆ Բելիարը:

Վրաստանում Եվրամիության առաքելության  դիտորդներին Չորչանա-Ծնելիսիի տարածքում պարեկության ժամանակ ձերբակալել են բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության ծառայության աշխատակիցները: