Բռնազավթիչ ռեժիմի անմարդկային գործողությունների պատճառով մահացել է ևս մեկ մարդ. Գիա Վոլսկի
Բռնազավթիչ ռեժիմի անմարդկային գործողությունների պատճառով մահացել է ևս մեկ մարդ. Գիա Վոլսկի

Խորհրդարանական մեծամասնության լիդեր, Գիա Վոլսկիի հայտարարությամբ, բռնազավթիչ ռեժիմի անմարդկային պահվածքի պատճառով մահացել է ևս մեկ մարդ:

Ինչպես Վոլսկին ասել է լրագրողներին, Ախալգորիում բնակվող մարդու մահը բռնազավթման տեսքն է:

«Առաջին դեպքը չէ, նման դեպքեր ունեցել ենք նաև Աբխազիայի հետ կապված: Երկար ժամանակ նման միջադեպեր չեն եղել, սակայն այս անմարդկային պահվածքը խլել է մեկ մարդու կյանք: Սա չարության տեսակ է, որը առաջանում է բռնազավթումից»,- ասել է Գիա Վոլսկին:

Ախալգորիի մունիցիպալիտետի գամգեբելի, Նուգզար Թինիկաշվիլիի հայտարարում է, որ բռնազավթված Ախալգորիի ուղղությամբ այսպես կոչված անցակետերի փակման պատճառով, 70-ամյա կնոջը չեն կարողացել պատշաճ բուժօգնություն ցուցաբերել Ցխինվալիում և նա մահացել է: Նրա խոսքով Մարգարիտա Մարտիաշվիլին, ով բնակվում էր բռնազավթված Ախալգորիից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ Իկոթի գյուղում, վատացել է երկու օր առաջ: «Նրան տեղափոխել էին Ախալգորիի հիվանդանոց, բնականաբար, այնտեղ չկան որակյալ բժշկական օգնության համար պայմաններ: Չնայած խնդրանքին նրանք հրաժարվեցին հիվանդին տեղափոխել մեզ մոտ, տարան Ցխինվալի հիվանդանոց, որտեղ կինը մահացավ»,- հայտարարել է Թինիկաշվիլին:

Թողնել մեկնաբանություն