Բռնազավթիչ ռեժիմը ավարտել է Ծաղվլի գյուղի մոտ պահակակետի տեղադրումը
Բռնազավթիչ ռեժիմը ավարտել է Ծաղվլի գյուղի մոտ պահակակետի տեղադրումը

Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը ավարտել է բռնազավթված Ծնելիում,Չորչանայում և Ծաղվիում պահակակետերի կառուցումը: Պահակակետից 400 մետր հեռավորության վրա բարձրացվել է օսական դրոշը:

Պահակակետը գտնվում է այն ճանապարհին, որտեղ տեղաշարժվում էր Ծաղվելի գյուղի բնակիչությունը: Տեղացիներն այլևս չեն կարող մտնել անտառ:

Խաշուրիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Վաժա Լոմիձեն չի կարող հստակ նշել, թե որքանով է հեռու գյուղից բռնազավթիչների պահակակետը:

«Այս ճանապարհից օգտվում ենք գյուղի բնակիչները: Օգտվում ենք այս անտառից: Մի քանի օր առաջ օսերը պահակակետ են տեղադրել այս ճանապարհին, բարձրացրել են նաև դրոշը: Այստեղից մոտ 400 մետր հեռավորության վրա բարձրացվել է մյուս դրոշը: Այնկողմում չգիտենք միայն դրոշն է, թե պահակակետ էլ կա, դժվար է այստեղից տեսնել: Աշխատանքներն  ավարտվել են: Այստեղից մենք տեսնում ենք, որ նրանք կանգնած են: Չորչանայում պահակակետը կանգնեցվել է այն բանից հետո, ինչ պահակակետ է տեղադրել վրացական կողմը: Այս պահին գյուղում հանգիստ է և բնակչության շրջանում ոչ մի խուճապ չկա», – ասել է Վաժա Լոմիձեն:

Թողնել մեկնաբանություն