Բրիտանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 439 մարդ, վարակվել՝ 4000-ը
Բրիտանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 439 մարդ, վարակվել՝ 4000-ը

Միացյալ Թագավորությունում նոր կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 5300-ը: Վարակված է ավելի քան 51 000 մարդ:

Երկրի առողջապահության գերատեսչության փոխանցմամբ, վերջին 24 ժամում մահացել է 439 մարդ, արձանագրվել է վարակվելու 4000 նոր դեպք:

Մեծ Բրիտանիայում մինչ այժմ հաջողվել է ապաքինվել 135 պացիենտի: Հիվանանոցում ծայրահեղ ծանր վիճակում շարունակում է մնալ 1500 անձ:

Թողնել մեկնաբանություն