Բրիտանիայի վարչապետը բանակցություններ է վարելու Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ
Բրիտանիայի վարչապետը բանակցություններ է վարելու Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ

Եվրամիության գագաթնաժողովից մեկ օր շուտ, Բրիտանիայի վարչապետ Թերեխա Մեյը բանակցություններ է վարելու, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Լրատվությունն այս մասին տարածել է «սքայ նյուսը»:

Մամուլի փոխանցմամբ, Թերեզա Մեյը սկզբում այցելելու է Բեռլին, որից հետո ուղևորվելու է Փարիզ:

Մի քանի օր առաջ Բրիտանիայի վարչապետը խնդրանքով դիմել է Եվրամիությանը, բրեքսիտը երկարաձգել մինչև հունիսի 30-ը: Տարածված լրատվությամբ, Եվրամիությունը հնարավոր է այդ գործընթացի համար Մեծ Բրիտանիային տա 12 ամիս:

Եվրամիության լիդերները բրեքսիտի հետ կապված արտակարգ հանդիպումը անց են կացնելու ապրիլի 10-ին, Բրյուսելում: