Բրիտանական կարգավորիչը թույլատրել է «Pfizer» պատվաստանյութի օգտագործումը 12-ից 15 տարեկան երեխաների շրջանում
Բրիտանական կարգավորիչը թույլատրել է «Pfizer» պատվաստանյութի օգտագործումը 12-ից 15 տարեկան երեխաների շրջանում

Բրիտանական կարգավորիչը թույլատրել է «Pfizer» պատվաստանյութի օգտագործումը 12-ից 15 տարեկան երեխաների շրջանում: Տեղեկատվությունը տարածում է «BBC»-ն:

Կարգավորիչի խոսքով, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութի օգտագործումը այս տարիքի երեխաների շրջանում անվտանգ և արդյունավետ է: Այժմ պատվաստումների կոմիտեն պետք է որոշի, թե արդյոք կսկսվեն երեխաների պատվաստումները:

Մինչ օրս Մեծ Բրիտանիայում պատվաստումը սկսվում է 16 տարեկանից: