Բրեքսիթը ցույց է տալիս, որ Եվրոպան ունի բարեփոխման կարիք. Էմանուել Մակրոն
Բրեքսիթը ցույց է տալիս, որ Եվրոպան ունի բարեփոխման կարիք. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահի հայտարարությամբ, Բրեքսիթը ցույց է տալիս, որ Եվրոպան ունի բարեփոխման կարիք:

Էմանուել Մակրոնը այս հայտարարությունը արել է Բրյուսելում, Եվրամիության լիդերների արտակարգ գագաթնաժողովի ժամանակ:

«Մենք մոտ ապագայում պետք է սկսենք Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունների քննարկումը: Միավորված թագավորությունը շարունակելու է կատարել իր կարևորագույն դերը: Այս գագաթնաժողովից հետո մենք մետք է անենք եզրահանգումներ: Սա մեզ ցույց է տալիս, որ Եվրամիությունը նույնպես ունի թուլություններ և պետք է շատ բան ուղղել: Իսկ դա նշանակում է, որ Եվրամիությունը ունի բարեփոխման կարիք, ես աջակցում եմ այդ գաղափարին: Այս հարցը պետք է բանակցության առարկա դառնա մինչ եվրախորհրդի ընտրությունները»,-հայտարարել է Մակրոնը: