Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 51 922 մարդու մոտ, մահացել է 587 մարդ
Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 51 922 մարդու մոտ, մահացել է 587 մարդ

Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 51 922 մարդու մոտ, մահացել է 587 մարդ:

Տվյալները հրապարակում է «Ռոյթերսը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Ընդհանուր առմամբ Բրազիլիայում գրանցվել է «կովիդ 19»-ի 6 290 000 դեպք: Այս ցուցանիշով երկիրը աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո:

Բացի այդ, Բրազիլիայում վիրուսի տարածումից ի վեր մահացել է 172 561 մարդ: Բրազիլիան կորոնավիրուսի զոհերի թվով ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում է: