Բրազիլիայում կովիդվարակակիրների քանակը գերազանցել է 1,3 միլիոնը
Բրազիլիայում կովիդվարակակիրների քանակը գերազանցել է 1,3 միլիոնը

Բրազիլիայում կովիդվարակակիրների քանակը գերազանցել է 1,3 միլիոնը:

Անցած օր ու գիշերվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 693 նոր դեպք:

Նույն ժամանակահատվածում վարակից մահացել է 1109 պացիենտ, որով մահացածների ընդհանուր թիվը կազմել է 57 070:

Բացի այդ, ըստ «Սի Էն Էնի» առողջապահության նախարարությունը պարզել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը մահացել է ոչ թե մարտի 15-ին, ինչպես նախկինում էին կարծում, այլ մի քանի օր շուտ, մարտի 12-ին, Սան Պաուլոյի հիվանդանոցում, և նա 57-ամյա կին էր:

Թողնել մեկնաբանություն