Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150 հազարը
Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150 հազարը

Բրազիլիայում «կովիդ 19»-ից մահացածների թիվը գերազանցել է 150 հազարը: Այս մասին հայտնում է «Գարդանը»՝ հիմնվելով Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուս է հաստատվել 26 749 մարդու մոտ, 559 մարդ մահացել է:

Համավարակի սկզբից ի վեր Բրազիլիայում արձանագրվել է 5 082 637 դեպք, որտեղից մահացել է 150 198 մարդ: