Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ
Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Տուժել են տասնյան մարդիկ:

Ուժգին աղետի դեմ են պայքարում Ռիո դե Ժանեյրոյում: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում ուժգին անձրևը առաջացրել է ջրհեղեղ և որոշ շրջաններում՝ սողանք:

Այս պահի դրությամբ աղետի գոտում ընթանում են փրկարարական աշխատանքներ: Մասնագետների հետ փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև կամավորներ:

Փոթորիկի և ուժգին անձրևի պատճառով Ռիո դե Ժանեյրոյում հայտարարվել է արտակարգ դրություն: Աղետի հետևանքով վնասվել են գլխավոր մայրուղիները: Հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի:

Քաղաքում փակված են դպրոցները: Տեղի իշխանությունը բնակչությանը կոչ է անում մնալ շենքերում: