Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 310 նոր դեպք, մահացել է 599 պացիենտ
Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 310 նոր դեպք, մահացել է 599 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 310 նոր դեպք, մահացել է 599 պացիենտ: Այս մասին հաղորդում է «ռոյթերսը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի սկզբից Բրազիլիայում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան չորս միլիոն 906  հազար դեպք: Այստեղից մահացել է 145 987 հիվանդ:

Զոհերի թվով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է, ԱՄՆ-ից հետո: Վարակման թվով երկիրը երրորդ տեղում է: