Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 26 979 նոր դեպք, մահացել է 432 պացիենտ
Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 26 979 նոր դեպք, մահացել է 432 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 26 979 նոր դեպք:

Միևնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում երկրում մահացել է 432 պացիենտ: Համապատասխան տվյալները հրապարակում է երկրի առողջապահության նախարարությունը:

Համավարակի սկզբից Բրազիլիայում հաստատվել է «կովիդ 19»-ի ավելի քան հինգ միլիոն դեպք: Այստեղից մահացել է 156 903 պացիենտ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, մահվան դեպքերի թվով Բրազիլիան ԱՄՆ-ից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Երկիրը վարակման թվով ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո երրորդ տեղում է: