Բրազիլիայի նախագահի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Բրազիլիայի նախագահի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Բոլսոնարուի որդին հայտարարել է, որ ախտորոշումը հաստատելու համար նա երկրորդ անգամ է հետազոտվում, որի պատասխանը հայտնի կդառնա ուրբաթ, օրվա երկրորդ կեսին:

Ժաիր Բոլսոնարուն հետազոտվել է այն բանից հետո, երբ նրա մամլո քարտուղարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Հատկանշական է, որ Բրազիլիայի նախագահը և նրա մամլո քարտուղարը մարտի 7-ին, Ֆլորիդայում, հանդիպել էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Թողնել մեկնաբանություն