Բրազիլիայի նախագահի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Բրազիլիայի նախագահի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարույի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Ըստ «BBC»-ի, նա թեստ է հանձնել երկուշաբթի, այն բանից հետո ինչ նրա մոտ նկատվել են հիվանդության ախտանշաններ, այդ թվում բարձր ջերմություն:

Հիշեցնենք, որ Բոլսոնարուն անտեսում է կորոնավիրուսը և այն համեմատում սովորական գրիպի հետ:

Նա համավարակի պատճառով խիստ սահմանափակումների կիրառման դեմ էր, հրաժարվել էր դիմակ կրելուց և պարբերաբար հանդիպում էր կողմնակիցների հետ:

Անցյալ շաբաթ նախագահ Բոլսոնարուն գտնվում էր Բրազիլիայում ԱՄՆ-ի դեսպանատանը, անկախության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Նրա հետ միասին լուսանկարը հրապարակել է արտաքին գործերի նախարար Էռնեստո Արաուջոն:

Լուսանկարում նախարարը, նախագահը և նրանց հետ հանդիպող մարդիկ դիմակ չեն կրում և չեն պաշտպանում սոցիալական հեռավարությունը:

Ավելի ուշ, Ջայրո Բոլսոնարուի հետ լուսանկարը հրապարակել է նաև ԱՄՆ-ի դեսպանը: