Բրազիլիայի նախագահը, հնարավոր է, հրդեհաշիջման աշխատանքների համար զորք ուղարկի Ամազոնի անտառ
Բրազիլիայի նախագահը, հնարավոր է, հրդեհաշիջման աշխատանքների համար զորք ուղարկի Ամազոնի անտառ

Միջազգային հասարակության ճնշումներից հետո, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, հնարավոր է, Ամազոնի անտառ հրդեհաշիջման աշխատանքների համար ուղարկի զորք:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հանդես են եկել նախաձեռնությամբ, այն դեպքում, եթե Բրազիլիայի նախագահը չվերանայի բնապահպանության տեսանկյունից առկա քաղաքականությունը, Եվրամիության և Լատինական Ամերիկայի երկրի միջև հնարավոր է կասեցվի առևտրի համաձայնագիրը:

Ամազոնի անտառում մասշտաբային հրդեհի առնչությամբ վրդովմունք են հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Այժմ «Երկրագնի թոքեր» համարվող Ամազոնի անտառում կան հրդեհի հազարավոր օջախներ: Ամազոնի անտառում բռնկված հրդեհը գլոբալ էկոլոգիական աղետի վտանգ է, քանի որ այս արևադարձային անտառը կազմում է մոլորակի թթվածնի 20 տոկոսը: