Բրազիլիայի 4 բանտերում վերջին երկու օրվա ընթացքում զոհվել են տասնյակ կալանավորներ
Բրազիլիայի 4 բանտերում վերջին երկու օրվա ընթացքում զոհվել են տասնյակ կալանավորներ

Բրազիլիայի հյուսիսային մասում գտնվող մի քանի բանտերում բախումների հետևանքով զոհվել է 42 մարդ: Բրազիլիայի պատժակատարողական ծառայության տեղեկությամբ, մահացած կալանավորներին հայտնաբերել են Մանաու քաղաքի երեք բանտերում: Մինչ այդ մեկ օր շուտ նույն քաղաքի ևս մեկ բանտում կալանավորների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 15 մարդ:

Տեղի մամուլի տեղեկությամբ, խառնաշփոթը տեղի քրեական խմբավորումների միջև բախման հետևյանք է:

Բրազիլիայի արդարադատության նախարարության հայտարարությամբ, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար բանտեր են ուղարկվել դաշնային ուժեր: