Բոճորիշվիլու անվան հիվանդանոց տեղափոխված երկու տարեկան երեխայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Բոճորիշվիլու անվան հիվանդանոց տեղափոխված երկու տարեկան երեխայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Բոճորիշվիլու անվան հիվանդանոց տեղափոխված երկու տարեկան երեխայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս,- այս մասին կլինիկայում հայտարարություն է արվել րոպեներ առաջ:

Երեխայի վիճակն այս պահի դրությամբ կայուն է:

«Այսօր մեր կլինիկա է տեղափոխվել երկու տարեկան երեխա, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նրա տատիկը և պապիկը ևս կորոնավիրուսի վարակակիր են: Այս պահի դրությամբ, հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, նրա վիճակը կայուն է, սկսվել է համապատասխան բուժում»,- հայտարարում են կլինիկայում:

Այս պահի դրությամբ կլինիկայում գտնվում է 11 պացիենտ, նրանցից հինգը՝ կորոնավիրուսի վարակով:

Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 79 լաբորատոր հաստատված դեպք, նրանցից 10-ը ապաքինվել է: