Բորջոմի-Բակուրիանի ուղղությամբ, որտեղ ռելսերից դուրս էր եկել այսպես կոչված «Կուկուշկա» գնացքը, երթևեկությունը վերականգնվել է
Բորջոմի-Բակուրիանի ուղղությամբ, որտեղ ռելսերից դուրս էր եկել այսպես կոչված «Կուկուշկա» գնացքը, երթևեկությունը վերականգնվել է

Բորջոմի-Բակուրիանի ուղղությամբ, որտեղ ռելսերից դուրս էր եկել այսպես կոչված «Կուկուշկա» գնացքը, երթևեկությունը վերականգնվել է,-այս մասին առաջին ալիքին են հայտնել Վրաստանի երկաթգծի մամլո ծառայությունից:

Գերատեսչության փոխանցմամբ, Վրաստանի երկաթգիծը ապահովել է ուղևորների տեղափոխումը  Բակուրիանի:

«Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: ՈՒղևորներին վերադառձվել են տոմսի արժեքը: Տեղում մոբիլիզացվել են համապատասխան մասնագետներ, որոնց աշխատանքի արդյունքում այս պահին երթևեկությունը բաց է»,-ասել են երկաթգծի մամլո ծառայությունում:

Հիշեցնենք, մի քանի ժամ առաջ Բորջոմի-Բակուրիանի գնացքը, այսպես կոչված «Կուկուշկան» դուրս էր եկել ռելսերից: