Բորիս Ջոնսոնի կառավարությունը ծրագրում է վերանայել «Բի Բի Սիի» ֆինանսավորման կարգը
Բորիս Ջոնսոնի կառավարությունը ծրագրում է վերանայել «Բի Բի Սիի» ֆինանսավորման կարգը

Բորիս Ջոնսոնի կառավարությունը ծրագրում է վերանայել «Բի Բի Սիի» ֆինանսավորման կարգը:

Ինչպես գրում է Միացյալ Թագավորության հանրային հեռարձակողը, այս հարցով զրույցը սկսվել է այն բանից հետո, ինչ պահպանողական կառավարությունը դժգոհություն է հայտնել «BBC»-ի կողմից «Brexit»-ի և ընտրությունների լուսաբանման կապակցությամբ:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի տեղակալ, Ռիշի Սունակին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրամանագիր է ստորագրել, որով թույլ կտա ֆինանսական հաստատություններին արտոնագրման վճարներից խուսափելու համար քրեական հետապնդման վերացնելու հնարավորություն: «BBC»-ն ֆինանսավորվում է հենց արտոնագրային վճարների հաշվին: Այս հարկը գոյություն ունի երկրորդ աշխարհամարտից հետո: Եթե ​​քաղաքացին չի կարող այն վճարել, նրան չեն ձերբակալի, սակայն ստիպված կլինի վճարել տուգանքը:

Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողի հաշվարկների համաձայն, եթե Ջոնսոնի նախաձեռնությունը մտնի ուժի մեջ, ապա «BBC»-ն տարեկան կկորցնի միջինը 200 միլիոն ֆունտ:

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե որքանով է նպատակահարմար այս մոտեցումը, երբ խոսքը վերաբերում է միայն մեկ մեդիա կազմակերպության ֆինանսավորմանը, հաշվի առնելով, այն որ այլ լրատվական կազմակերպություններ իրենք են հոգում իրենց ծախսերը»,- ասել էր Բորիս Ջոնսոնը ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ:

Ընտրություններում հաղթելուց հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ մշակույթի, սպորտի և զանգվածային լրատվական միջոցների նախարար է նշանակել Նիկի Մորգանին: Իր հերթին  Մորգանը սեպտեմբերին հայտարարել էր, որ դեմ չէ «BBC»-ի ֆինանսավորման մոդելի փոփոխմանը:

Արտոնագրման վարկը վճարում են Միացյալ Թագավորության բոլոր քաղաքացիները, ով տանը ունի հեռուստատեսություն: Մեկ քաղաքացու համար տարեկան վճարը տատանվում է 52-ից  154 ֆունտ:

Թողնել մեկնաբանություն