Բորիս Ջոնսոնը Եվրամիությանը խնդրել է բրեքսիթը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31֊ը
Բորիս Ջոնսոնը Եվրամիությանը խնդրել է բրեքսիթը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31֊ը

Մեծ Բրիտանիայի վարչապետ, Բորիս Ջոնսոնը Եվրամիությանը խնդրել է բրեքսիթը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31֊ը։

Եվրոպական խորհրդի նախագահին ուղարկված նամակում Բրիտանիայի կառավարության ղեկավարի նամակը չունի հեղինակի ստորագրությունը։ Բի Բի Սիի լրատվությամբ, առաջին նամակի հետ միասին ուղարկվել է նաև երկրորդը, որտեղ Բորիս Ջոնսոնը ասում է, որ բրեքսիթի հետաձգումը սխալ կլինի։

Եվրամիության հետ նոր համաձայնագիրը համայնքների պալատում աջակցության չի արժանացել, ինչի պատճառով օրենսդրությունը պարտադրում է Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից խնդրել բրեքսիթի հետաձգում։ Մինչ այդ Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքեր մինչև հոկտեմբերի 31֊ը։ Եվրախորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցում գրել է, որ նամակը ստացել է Լոնդոնից և այդ հարցով խորհրդատվություններ է ունենալու եվրոպական լիդերների հետ։