Բորիս Ջոնսոնը համալրել է նախարարների կաբինետը
Բորիս Ջոնսոնը համալրել է նախարարների կաբինետը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը համալրել է նախարարների կաբինետը:

Նախարարների նոր կաբինետում կարևոր պաշտոններ են զբաղեցնում Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները:

Ընդհանուր առմամբ, Թերեզա Մեյի նախարարների կաբինետից 17 նախարար հրաժարական է տվել, նրանցից մի քանիսին ազատել են, մեծ մասը անձամբ է հրաժարական տվել:

Ներքին գործերի նախկին նախարար Սաջիդ Ջավիդը դարձել է կանցլեր, որը նախարարների կաբինետում ամենակարևոր պաշտոններից է:

Նախարարների նոր կաբինետի 28 տոկոսը կանայք են: Նախարարների կաբինետի առաջին նիստը նշանակված է այսօր: