Բոլորս միասին կմիավորենք մեր երկիրը և կապրենք խաղաղությամբ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Բոլորս միասին կմիավորենք մեր երկիրը և կապրենք խաղաղությամբ. Գիորգի Կվիրիկաշվիլի

Այսօր վարչապետի և քաղաքական գործիչների ելույթների օր չէ, այսօր ձեր տոնն է,-այսպես է դիմել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին փախստականներին, ովքեր  Գորիում ստացել են բնակարաններ:

«Շնորհավորում եմ բոլորիտ գալիք նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ, ինչպես նաև այսօրվա օրվա առթիվ: Ես նույնպես երջանիկ եմ, ինչպես այս երեխաները և դուք: Ցանկանում եմ ասել, որ այս բնակարանը կլինի իհարկե ձեր բնակատեղին, սակայն դուք հոգով և սրտով այնտեղ եք, որտեղից և ստիպված եք եղել գալ այստեղ: Մենք բոլորս պետք է ապրենք խաղաղ երկրում, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիտ»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նշենք, որ այսօր Գորիում 445 ընտանիքի փոխանցվել են նոր բնակարաններ: