Բոլորին շնորհավորում եմ Շահ Դենիզի հանքավայրից Եվրամիություն «Հարավի միջանցքով» գազի խողովակաշարի համակարգի միջոցով գազի տարանցման մեկնարկի կապակցությամբ. Նաթիա Թուրնավա
Բոլորին շնորհավորում եմ Շահ Դենիզի հանքավայրից Եվրամիություն «Հարավի միջանցքով» գազի խողովակաշարի համակարգի միջոցով գազի տարանցման մեկնարկի կապակցությամբ. Նաթիա Թուրնավա

Բոլորին շնորհավորում եմ Շահ Դենիզի հանքավայրից Եվրամիություն «Հարավի միջանցքով» գազի խողովակաշարի համակարգի միջոցով գազի տարանցման մեկնարկի կապակցությամբ», – այսպես է արձագանքել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան, հարավի գազի միջանցքով, Վրաստանով Եվրոպա Շահ Դենիզի գազի տարանցման մեկնարկին:

Հարավի գազի միջանցքի խողովակաշարային համակարգով սկսվել է՝ Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից Եվրամիության երկրներ գազի մատակարարումը:

«Ես շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր կողմերին ՝ բոլոր երկրներին և կոնսորցիումին: Այսօր շատ կարևոր օր է Վրաստանի տարածքով էներգետիկ միջանցքի զարգացման համար: Ավարտվել է «Հարավի գազի միջանցքի» վերջին փուլը, Տրանսադրիատիկ գազատարի նախագծի շինարարությունը: Տարածաշրջանային այս խոշոր նախագծի միջոցով, Ադրբեջանից բնական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով մատակարարվում է Եվրոպա», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, նախագիծը վճռորոշ նշանակություն ունի Վրաստանի էներգետիկ անկախության ամրապնդման համար:

«Այս նախագիծը կարևոր է Վրաստանի համար, որպես էներգետիկ միջանցքի հյուրընկալող երկիր, մեր էներգետիկ անկախությունն ամրապնդելու, մեր երկրի ունեցած աշխարհաքաղաքական դիրքն ավելի լավ օգտագործելու համար: Տրանսանատոլիական գազատարը բացվել էր մեկ տարի առաջ, և այժմ մենք կանգնած ենք նախագծի տրամաբանական ավարտի առջև. Բնական գազը Կովկասից կմատակարարվի Եվրոպա»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: