Բոլորին, որ դուրս կգա և կպատմի, թե ինչպես է տեղի ունեցել կեղծումը, կստանա ոչ միայն լիակատար անձեռնմխելիության երաշխիք այլև նաև կխրախուսվի. Միխեիլ Սաակաշվիլի
Բոլորին, որ դուրս կգա և կպատմի, թե ինչպես է տեղի ունեցել կեղծումը, կստանա ոչ միայն լիակատար անձեռնմխելիության երաշխիք այլև նաև կխրախուսվի. Միխեիլ Սաակաշվիլի

Ես ձեզ երաշխավորում եմ, և վստահ եմ, դրան բոլորը կհամաձայնվեն, որ ով դուրս գա հիմա և պատմի, թե ինչպես է տեղի ունեցել կեղծումը, ոչ միայն լիակատար անձեռնմխելիության երաշխիքներ կստանա, այլև նաև կխրախուսվի և կաջակցվի Վրաստանի անցումային կառավարության կողմից,- այս մասին ֆեյսբուք լայվի ժամանակ հայտարարել է՝ Վրաստանի նախկին նախագահ, ՈՒկրաինայի բարեփոխումների գործադիր հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին:

Ինչպես նշել է Սաակաշվիլին, մարդիկ հետ չեն մտնի և մշտապես կկռվեն, քանի դեռ Իվանիշվիլիի ռեժիմը չի խոստովանել, որ իրենք կեղծել են և գողացել ընտրությունները:

«Ես ուզում եմ դիմել ընտրական վարչակազմում կեղծման ուղղակի կատարողներին, ձեր արածը լուրջ քրեական հանցագործություն է: Ես ձեզ երաշխավորում եմ, և վստահ եմ, դրան բոլորը կհամաձայնվեն, որ ով դուրս գա հիմա և պատմի, թե ինչպես է տեղի ունեցել կեղծումը, ոչ միայն լիակատար անձեռնմխելիության երաշխիքներ կստանա, այլև նաև կխրախուսվի և կաջակցվի Վրաստանի անցումային կառավարության կողմից: Ես ուզում եմ, որ բոլորդ այս ժամերին, այս րոպեներին, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մտածեք այն մասին, թե կամավոր, թե ակամա ինչ եք ստորագրել, ինչ հանցագործության եք մասնակցել և որքան հիմա կարևոր է վրաց ժողովրդին ճշմարտությունն ասելը: Ի վերջո, դուք բոլորդ վրացիներ եք և մենք իսկապես չենք ցանկանում վրեժ լուծել ոչ ոքից: Ես իսկապես չեմ ցանկանում որևէ բռնաճնշում որևէ մեկի նկատմամբ, թեկուզ դա լինի օրենքով սահմանված, բայց հիմա, քանի դեռ ուշ չէ, կանգնեք ժողովրդի կողքին: Սա շատ կարևոր բան է պատմության, ձեզանից յուրաքանչյուրի , ձեր ապագայի, ձեր մարդկության և Վրաստանի համար: Մեր պայքարը շարունակվում է, մենք գործում ենք, գործելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Իվանիշվիլին չի ճանաչի և հետ չի վերադարձնի գողացված ընտրությունները»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: