Բոլոր կուսակցությունները, այդ թվում «Ազգային շարժումը» պետք է պատասխանատվություն ստանձնի և աջակցի բարեփոխումների իրականացմանը. Ջեյմս Ապաթուրայ
Բոլոր կուսակցությունները, այդ թվում «Ազգային շարժումը» պետք է պատասխանատվություն ստանձնի և աջակցի բարեփոխումների իրականացմանը. Ջեյմս Ապաթուրայ

«Ապրիլի 19-ի համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ «Վրացական երազանքի» որոշումը շատ ցավալի է, – այս մասին սոցիալական ցանցում գրել է՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Ջեյմս Ապաթուրայը:

Ինչպես նշում է Ապաթուրայը, ապրիլի 19-ի համաձայնագիրը լավագույն միջոցն է բարեփոխումների համար, որոնք օգուտ կտան Վրաստանին և կօգնեն երկրին առաջ շարժվել իր եվրաատլանտյան ճանապարհով:

«Այդ պատճառով Վրաստանը համաձայնագրի իրականացումը ներառել է ամենամյա ազգային ծրագրում, որն օգնում է երկրին նախապատրաստել ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը: Բոլոր կուսակցությունները, ներառյալ «Ազգային շարժումը», պետք է պարտավորվեն և աջակցեն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Վրաստանի ժողովրդավարական նպատակներին հասնելու համար», – գրել է Ապաթուրայը: