Բոլոր կազմակերպությունները ներգրավված են, մենք կհաստատենք թե ինչպես է մահացել Իրակլի Կվարացխելիան. Մամուկա Բախտաձե
Բոլոր կազմակերպությունները ներգրավված են, մենք կհաստատենք թե ինչպես է մահացել Իրակլի Կվարացխելիան. Մամուկա Բախտաձե

Մենք համագործակցում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների հետ և անպայման կիմանանք բոլոր մանրամասները, թե ինչպես է մահացել Իրակլի Կվարացխելիան,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել ֆեյսբուքլայվի ժամանակ։

Վարչապետը մեկ անգամ ևս ցավակցել է Իրակլի Կվարացխելիայի ընտանիքին։

Իրակլի Կվարացխելիան մարտի 10֊ին, բռնազավթած Գալիի շրջանում գտնվող ռուսական ռազմակայանում մահացել է անորոշ պայմաններում։ Նրա դին վրացական կողմին փոխանցել են մարտի 13-ին։ Իրակլի Կվարացխելիային հուղարկավորել են մարտի 17-ին Սենակիում։