Բոլոր գերատեսչություններին, այդ թվում մասնավոր ընկերություններին տրվում է հանձնարարական, անցնել աշխատանքի հեռակա ռեժիմի. Գիորգի Գախարիա
Բոլոր գերատեսչություններին, այդ թվում մասնավոր ընկերություններին տրվում է հանձնարարական, անցնել աշխատանքի հեռակա ռեժիմի. Գիորգի Գախարիա

Վրաստանի կառավարությանը և Վրաստանի բոլոր գերատեսչություններին խորհուրդ է տրվում անցնել հեռակա աշխատանքային պայմանների և յուրաքանչյուր աշխատակից, որի աշխատանքի վայրում գտնվելը հրատապ անհրաժեշտություն չի առաջացնում, անցնի հեռակա աշխատանքի,- այս մասին կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, նման հանձնարարական է փոխանցվել բոլոր մասնավոր կառույցներին և բոլոր մասնավոր մարմիններին:

«Պետք է հիշել, որ այս քայլը չպետք է խոչընդոտի կառավարության և պետական ​​մարմինների արդյունավետ աշխատանքը»,- ասել է Գիորգի Գախարիան:

Ըստ նրա, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու խորհուրդ է տրվում մի քանի ամիս զերծ մնալ արտասահմանյան երկրներ մեկնելուց: