Բոլոր երկկողմ հանդիպումներին մենք ունենք բավականին բարձր գնահատական երկրում ընթացող տնտեսական և քաղաքական բարեփոխումների  առնչությամբ. ԱԳ նախարար
Բոլոր երկկողմ հանդիպումներին մենք ունենք բավականին բարձր գնահատական երկրում ընթացող տնտեսական և քաղաքական բարեփոխումների  առնչությամբ. ԱԳ նախարար

Բոլոր երկկողմ հանդիպումներին մենք ունենք բավականին բարձր գնահատական երկրում ընթացող տնտեսական և քաղաքական բարեփոխումների  առնչությամբ, ինչպես նաև այն ծրագրերի հետ կապված, որոնք ուղղված են խաղաղարար նախաձեռնություններին,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը Ժան-Կլոդ Յունկերի և Սեբաստիան Կուրցի հետ անցկացված երկկողմ հանդիպումը մեկնաբանելիս:

Գերատեսչության տեղեկությամբ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումների ժամանակ զրույցի թեման եղել է Եվրամիությանն ինտեգրման հարցերը: Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, հատկապես դրական գնահատականի է արժանացել Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման դինամիկան:

«Դրական է գնահատված Վրաստանի նախաձեռնությունը, արվի առավել շատ քայլ Ասոցացման համաձայնագրից դուրս: Խոսքը ճանապարհաքարտեզի մասին է, որը ենթադրում է Վրաստանի ավելի շատ սեկտորային ինտեգրում, առավել շատ ներգրավվածություն Եվրամիության նախագծերին և նաև ֆիզիկական ինտեգրում»,- հայտարարել է Արտաքին գործերի նախարարը:

Հանդիպումների ժամանակ քննարկել են առաջիկա բարձր մակարդակի հանդիպումները, որոնք աննախադեպ են լինելու Վրաստանի և Եվրամիության հարաբերություններում, և որոնք կայանալու են նոյեմբերին :